Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արևմուտքը հսկայական ռեսուրսներ է ծախսել Վրաստանին իր բևեռում պահելու համար

Արևմուտքը հսկայական ռեսուրսներ է ծախսել Վրաստանին իր բևեռում պահելու համար
30.05.2023 | 10:48

Կարծես թե սրվում է պայքարը Վրաստանի համար: Հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի ազդեցության չեզոքացման նպատակով արևմտյան քաղտեխնոլոգների մշակած «գունավոր հեղափոխությունների» ծրագիրը առաջինը կիրարկվեց Վրաստանում` 2003-ին, երբ «վարդերի հեղափոխության» առաջնորդ Սաակաշվիլին եկավ իշխանության: Դրանից հետո, քսան տարվա ընթացքում, Արևմուտքը հսկայական ռեսուրսներ է ծախսել Վրաստանին իր բևեռում պահելու և նրա հակառուսականությունը կարծրացնելու համար: Արդյունքում երկիրը կորցրել է Հարավային Օսիան և Աբխազիան, անցել է 2008թ. պատերազմի բովով: Վրաց հասարակությունը համբերատարությամբ սպասել է, հույս ունենալով, որ կստանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցություն, որը դեռևս մնում է օդում կախված: Ուստի պատահական չէր Սաակաշվիլու պարտությունը ռուսական միջավայրում ձևավորված օլիգարխ Իվանիշվիլու քաղաքական ուժից:

Այսօր երկրի ստվերային ղեկավարը առավել ցցուն տեղաշարժ է սկսել առավել չեզոք դիրքեր, որը նշանավորվում է Մոսկվայի հետ քսանամյա թշնամության հաղթահարմամբ: Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը, վարչապետ Ղարիբաշվիլու ղեկավարությամբ, չնայած հսկայական ճնշումներին՝ չմիացավ ՌԴ-ի դեմ կիրարկվող պատժամիջոցներին և ընդառաջ է գնում վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորմանը: Արևմուտքը, խրված ուկրաինական պատերազմի մեջ, ստիպված է դեպի Մոսկվա դրեյֆը կանխել երկրում ստեղծված արևմտամետ հասարակական կազմակերպությունների խիտ ցանցով: Այս հատվածը գլխավորում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Ստեղծվել է քաղաքացիական պատերազմի սպառնալիք: Վրաստանի քաղաքական անկայունությունը մարտահրավեր է մեզ համար: Այն վտանգավոր է կոմունիկացիաների գործունեության համար: Փաստացիորեն երկու քաղաքական խմբավորումներ, միմյանց հակասող իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումներով, երկիրը բաժանել են երկու բևեռների: Միաժամանակ հաճախակիացել են արևմտյան գրանտակեր կառույց ՀԿ -ների և ոստիկանության բախումները:

Համբերություն եղբայրական ժողովրդին և քաղաքական կայունություն:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 16880

Մեկնաբանություններ